Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)

Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)

2020-10-22 11:01:48

Զաքարյան ջինսերի բլոգի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ ջինսերի մոդելների բազմազանությանը, դրանց առաձնահատկություններին և իրենց կազմվածքին ամենաշատը համապատասխանող տաբատի ընտրության հնարքներին: Ինչպես խոստացել էինք մեր նախորդ բլոգերից մեկում՝ այսօր կներկայացնենք ջինսերի ևս մի քանի տարածված մոդելներ, որպեսզի գնորդները կարողանան տարբերել դրանք և կատարել լավագույն ընտրությունը: Հիշեցնենք, որ ջինսերի տեսականու մեջ արագ կողմնորոշվելու հարցում կօգնեն հետևյալ պարամետրերը՝

  • Rise – տաբատի գոտկատեղի բարձրությունը,
  • Fit – տաբատի՝ մարմինն ուրվածգելու ձևը,
  • Cut – տաբատի լայնությունը:

CULOTTES

Сulottes ֆրանսիական անվամբ այս տաբատները լայն են և կարճեցված փողքերով: Այս մոդելն առաջացել է դեռևս 18-րդ դարում, և սկզբում այն կրել են միայն տղամարդիկ, հետո 20-րդ դարի 60- ականներից դրանք մտել են նաև կանանց զգեստապահարան:

MOM JEANS

Զաքարյան հայկական ջինսերի խանութ-սրահների ցանցերում հաստատ հանդիպած կլինեք այս մոդելների բազմազանությանը: Սրանք ունիվերսալ տաբատներ են՝ ազատ նստվածքով և բարձր գոտկատեղով: Այս մոդելը դարձավ 1980-ականների վերջի, 90-ականների սկզբի ակտիվ և պրակտիկ կանանց ամենասիրելին: Այս սերունդը մեծացրեց այն երեխաներին, որոնք մոդելը անվանեցին հենց իրենց մայրերի պատվին: Հարմարավետությունն ու չպարտադրող ոճը դարձան տնային տնտեսուհիների ֆավորիտը, իսկ հետո այն տարածվեց բոլոր կանանց շրջանում: Անգամ սուպերմոդել Քեյթ Մոսսն էր կրում Mom jeans: Այսօր այս մոդելը կրկին նորաձև է շնորհիվ բարձր գոտկատեղով ազատ ջինսերի պոպուլյարության: Այն, բացի հարմարավետ լինելուց, ավելի բարձրահասակ է ցույց տալիս և թաքցնում է ավելորդ քաշը:

BOOT CUT

Այս մոդելները լայնանում են ծնկից ներքև և իրենց անվանումը ստացել են այն հատկության շնորհիվ, որ կարիք չի եղել դրանք մտցնել երկարաճիտ կոշիկների մեջ: Ի սկզբանե այս տաբատները նախատեսված էին ամերիկացի աշխատավորների և կովբոյների համար, իսկ այսօր այս մոդելները կրում են կազմվածքն ընգծելու և ոճային լուք ստանալու համար: Այս մոդելի միջոցով կարող եք բարձրացնել հասակը, քանի որ բարձրակրունկ կոշիկները թաքնվում են լայնացող փողքերի տակ, և թվում է, թե դա կնոջ բնական հասակն է:

FLARE CUT

Տաբատների այս մի տեսակը նախորդ boot cut տարբերակից տարբերվում է առավել արտահայտված լայնացումով: Flare cut մոդելը տարածված էր 20-րդ դարի 60-ականներին հատկապես երիտասարդ հիպպիների շրջանում, այնուհետև խորհրդային շրջանում դրանք շատ սիրվեցին ոճային ու համարձակ կերպարների կողմից: Լայնացող մոդելները պարբերաբար նորաձև են դառնում՝ ըստ ժամանակի պահանջի կրելով որոշակի փոփոխություններ: Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ ակտուալ դարձան կարճ ու լայն փողքերը, որոնք ավելի թեթև տեսք ունեն, քան երկար տաբատները:

WIDE LEG  Կոնքերի հատվածից լայնացող այս մոդելը ևս նորաձևություն է մտել նախորդ դարում: 2013 թվականին մոդելյեր Ստելլա Մքքարթնին իր հավաքածուի մեջ ներառեց լայն տաբատների մի ողջ բազմազանություն: Wide leg մոդելների առավելությունն այն է, որ դրանք կարողանում են թաքցնել ոտքերի թերությունները ու ստեղծել յուրահատուկ համադրություններ զգեստապահարանի այլ տարրերի հետ համադրելիս: Որպեսզի լայն տաբատի հետ ստացվի նուրբ համադրություն, հարկավոր է այն կրել ընդգծող բոդիների ու ջեմպեռների հետ:

Հուսանք՝ մեր թվարկած մոդելները ընթերցողներին կօգնեն ավելի հեշտ ընտրություն կատարել, իսկ ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ նաև այս նյութի առաջին մասի  միջոցով: Ջինսերի մոդելների բազմազանության և որակի մեջ համոզվելու համար բոլորին հրավիրում ենք՝ զարկ տալու հայրենական արտադրությանը: Զաքարյան ջինսերի խանութ-սրահներ կարող եք այցելել հետևյալ հասցեներով՝

Երևան Մոլ 1-ին հարկ, Yerevan Gallery⠀

ք․ Գյումրի, Խրիմյան Հայրիկ 46⠀

ք․ Արտաշատ, Երևանյան 1գ⠀

ք. Ապարան Մ. Բաղրամյան 47/1

Հիիշեցնենք, որ մեր տեսականուն կարող եք ծանոթանալ նաև օնլայն, օրինակ՝ կանանց տաբատների տեսականին կգտնեք՝ անցնելով այս հղումով

Այլ Նորություններ

15 հետաքրքիր փաստ ջինսի մասին

2019-07-31 12:00:06

Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի

Կարդալ ավելին

Yerevan Fashion Week Golden Lace։ Զաքարյան ջինսեր ցուցադրություն

2019-10-25 06:21:08

Հոկտեմբերի 18֊ին Yerevan Fashion Week Golden Lace-ի շրջանակներում կայացած նոր, հետաքրքիր և տարբերվող նորաձևության ցուցադրությանը մասնակցում էինք նա

Կարդալ ավելին

Որտե՞ղ և ինչպե՞ս ստեղծվեց ջինսը

2020-06-05 06:05:28

Կապույտ դենիմն այնքան լայն տարածում գտավ ամբողջ աշխարհով մեկ, որ անգամ սկսեց նշվել դրա ծննդյան օրը, որն, իմիջիայլոց, մայիսի 20-ին է: Ինչու՞ այս կտո

Կարդալ ավելին