Հայկական զարդանախշերը նորաձևության մեջ

Հայկական զարդանախշերը նորաձևության մեջ

2020-10-22 06:36:46

Նորաձևությունը ամեն անգամ նոր էջից չի առաջանում, այլ ի հայտ են գալիս հնում կիրառված և անգամ լրիվ մոռացված տարրեր, որոնք, ստանալով նոր շունչ, շատ արագ սիրվում ու տարածվում են մարդկանց շրջանում: Այժմ լայն կիրառություն ունեցող նորաձև դետալներն իրականում շատ հին պատմություն ունեն ու արտացոլում են մեր մշակույթն ու էությունը: Զաքարյան ջինսերի այսօրվա բլոգում մեր ընթերցողներին կներկայացնենք հայկական զարդանախշերի մասին մեր պատրաստած նյութը ու կհիշեցնենք նաև մեր ձեռագործ տեսականու մասին:

Շնորհիվ մեր՝  հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի առանձնահատկությունների՝ հայկական զարդարվեստը մշտապես եղել է թե՛ հայ, թե՛ օտարազգի մշակութաբանների ուշադրության կենտրոնում: Երբ հայերը կարողանում էին փոքր գրքերի էջերը զարդարել մանրանկարներով, քարի վրա փորագրել ասեղնագործության նման մանրակրկիտ պատկերներ՝ յուրաքանչյուր նախշի մեջ իմաստ ներդնելով, աշխարհի երեսին դեռ շատ ազգեր անգամ գոյություն չունեին: Զարդանախշերի պակաս մեր արվեստը չի ունեցել, և այս ոլորտի հին արմատները միշտ զարմացրել են անգամ ամենափորձառու մասնագետներին: 

Առհասարակ, ամեն ժողովուրդ էլ ստեղծել է իր զարդանախշերը՝ հիմնվելով ավանդույթների, սովորույթների ու դիցաբանության վրա, և հիմա դրանք վերհիշելու ամենատարածված ձևերն են հագուստը, զարդերը և աքսեսուարները: Հայկական զարդանախշերը հատկապես տարազի վրա պատահական տեղերում չեն դրվել, այլ ասենագործվել են այնտեղ, որ հատվածը պետք է պաշտպանեն: Հատկապես ընդգծվում էր օձիքի, կրծքի հատվածը, ձեռքերի ու կողային բացվածքների եզրերն ու քղանցքը: Զարդանախշերի ծագումը գրեթե միշտ եղել է բուսական: Հատուկ նրբությամբ, ոսկեգույն և արծաթագուն թելերով էր ասեղնագործվում հարսանեկան շապիկը: Հատուկ զարդամոտիվներ են օգտագործվել գոգնոցների, անկողնապարկեր, աղաքսակների, խուրջիներ և այլ պարագաների վրա՝ Վանի, Վասպուրականի, Մեծ Հայքի, Արցախի, Զանգեզուրի տարազային համակարգերում: 

Մեզ մոտ մենահայտնի և տարածված զարդանախշերից են խաչի սիմվոլը, հայերեն մեծատառ «Տ»-ն հիշեցնող զարդանախշը, կենաց ծառը (հաճախ ստանում է ծաղկամանի, ուռենու տեսք), վեցանկյուն ռոմբերը, աստղերը (հատկապես վեցանկյուն), թռչնի պատկերները, կեռերը:

Տարիների ընթացքում անգամ օտար ազգերից վերցված փոխառությունները ենթարկվել են փոփոխությունների՝ հարմարեցվելով մեր մշակույթին գույներին և նախշերին: Իսկ մեր օրերում դիզայներները կարողանում են ապացուցել, որ ազգայինն ու նորաձևը կարող են լիարժեք քայլել իրար կողքով և լրացնել միմյանց: Ընդ որում՝ մեր զարդանախշերը ժամանակակից շունչ են ստացել ոչ միայն հայ, այլև համաշխարհային ճանաչում ունեցող օտարազգի մասնագետների շնորհիվ: Մեր նախշերի՝ միշտ ակտուալ լինելու մեջ մեր հաճախորդներն էլ են համոզվել՝ տեսնելով հայկական արտադրության Զաքարյան ջինսերի ու  զարդանախշերի համադրությունը՝ նորաձև, նրբաճաշակ ու ազգային շնչով հարուստ: Ձեռագործ ջինսերի մեր տեսականուն կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր Ֆեյսբուքի և Ինստագրամի էջեր:

Այլ Նորություններ

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործող

Կարդալ ավելին

5 առասպել ջինսերի մասին

2019-07-23 07:20:33

Նորաձևության մեջ կարծրատիպերն առաջանում ու վերանում են նույնքան արագ, որքան արագ փոփոխվում են արտարժույթի փոխարժեքները: Այս բլոգում կներկայացնենք ջ

Կարդալ ավելին

Ջինս՝ միշտ նորաձև բոլորի համար

2020-02-18 10:49:10

Նորաձևությունը քմահաճ և անկանխատեսելի է: Նրան հաճեցնելը դժվար է, երբեմն էլ ՝ անհնար: Այսօր մոդայիկ համարվող հանգիստ գույներով գործվածքներ

Կարդալ ավելին