
2019-07-18 11:28:56
«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է:
Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահանջարկը՝ ձեռնարկության ղեկավարությունը իր առջև նպատակ է դրել ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկական կոլորիտը և դասականը:
Այս գաղափարի վրա աշխատել է փորձառու դիզայներների խումբ, որոնց հաջողվել է արտադրության մեջ ներդնել նոր որակ և նոր յուրահատուկ գաղափարներ: Առաջադրված խնդիրների իրագործման համար ձեռք է բերվել գերմանական և իտալական նորագույն սարքավորումներ, որոնց արտադրական որակը անցել է ժամանակի փորձությունը: Այդ սարքավորումները առաջատարն են այս ոլորտում:
Ձեռնարկության նպատակն է արտադրել յուրահատուկ, մյուսներից տարբերվող ջինսեր, միևնույն ժամանակ չմոռանալով դասականի մասին: Իսկ որակը պետք է բավարարի անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները:
2021-02-18 08:07:25
Ընդամենը 2019 թվականի հուլիսն էր, երբ Գյումրիում բացվեց հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահը: Երբ հաճախորդների ականջին անգամ անսովոր
Կարդալ ավելին2020-09-08 07:31:27
Այսօր ջինսերը դադարել են լինել պարզապես դենիմից պատրաստված միատիպ տաբատներ, ընտրության լայն հնարավորությունը թույլ է տալիս գնել մոդել կյանքի ցանկաց
Կարդալ ավելին2019-07-23 07:19:47
«Զաքարյան» ընկերությունն 20.07.2019 -ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի շրջանակներում կազմակերպված էքսպո-ցուցահանդեսի ժամանակ վարչ
Կարդալ ավելին