Որտե՞ղ և ինչպե՞ս ստեղծվեց ջինսը

Որտե՞ղ և ինչպե՞ս ստեղծվեց ջինսը

2020-06-05 06:05:28

Կապույտ դենիմն այնքան լայն տարածում գտավ ամբողջ աշխարհով մեկ, որ անգամ սկսեց նշվել դրա ծննդյան օրը, որն, իմիջիայլոց, մայիսի 20-ին է: Ինչու՞ այս կտորն այդքան սիրվեց ու դարձավ մարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը, կիմանաք այսօրվա բլոգում: 

Հիմա այս դիմացկուն կտորից կարում են ոչ միայն տաբատներ, այլև վերարկուներ, վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ, գլխարկներ, ժիլետներ և այլն: Ջինսային հագուստ սիրում են կրել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք՝ ցանկացած տարիքի, կազմվածքի, հասակի ու ոճի: Զաքարյան ջինսերի բլոգում այսօր կներկայացնենք մի փոքր պատմություն ջինսերի ստեղծման մասին:


Մեր բլոգին հետևող օգտատերերն արդեն գիտեն, որ ջինս բառն առաջացել է իտալական Ջենովա քաղաքի անվանումից, իսկ այն կտորի անվանումը, որից կարվում է ջինսը, կոչվում է դենիմ: Վերջինիս անվանումն էլ ստացվել է Նիմ կոչվող ֆրանսիական քաղաքի անունից, որտեղ պատրաստվել է աշխարհում ամենաորակյալ կտորը: Այն հատկապես սիրված էր նավաստիների կողմից, որոնք դենիմն օգտագործում էին ինչպես իրենց համար տաբատներ կարելու, այնպես էլ նավի առագաստները պատրաստելու կամ կտորով բեռները ծածկելու համար: Իմիջիայլոց, հենց նավաստիներն են մտածել լայնացող փողքերով տաբատները, քանի որ դրանք հնարավոր էր հեշտությամբ դեպի վեր ծալել տախտակամածը լվանալիս:

Շատերն են վստահ, որ ջինսը հորինել է Լևի Ստրաուսը, սակայն իրականում այս գաղափարը Ջեյքոբ Դևիսինն էր, որը մտածեց նաև դակված կոճակներով ջինսի ամրացումը և կայծակաճարմանդները: Խնդիրն այն էր, որ նա պատենտավորման համար անհրաժեշտ գումար չուներ, և ստիպված եղավ դա խնդրել Ստրաուսից, որն էլ դարձավ հայտնի, իսկ Դևիսի մասին մարդիկ, ցավոք, մոռացան:

Առաջին պատենտավորված ջինսերը թողարկվեցին Ամերիկայում 1850 թվականին, նրանց արժեքը 1 դոլար 46 ցենտ էր: Շատ գրպաններ ունեցող ջինսե տաբատները կարվում էին կտավանման կտորից, իսկ ամրության համար արվում էր կրկնակի կար:

Այս հագուստն անմիջապես հայտնի դարձավ ոսկու հանքագործների շրջանում, և արտադրված առաջին խմբաքանակը սպառվեց շատ արագ՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում, և որոշվեց Սան Ֆրանցիսկոյում բացել գործարան, որը զբաղվում էր աշխատանքային հագուստ կարելով: 

Ջինսե տաբատներն կարողացան դիմացկունության համբավ ձեռք բերել, անգամ այնպիսի համբավ, որ մի օր ջինսեր արտադրող ընկերություններից մեկում դժգոհ հաճախորդից նամակ էր ստացվել այն մասին, որ նա 3 տարի ամեն օր կրել է ջինսը, և այն մաշվել ու պատռվել է: Պատկերացնու՞մ եք ինչպիսին պետք է լինի կտորի որակը, որպեսզի նման պայմաններում այդքան երկար ժամանակ դիմանա:

Այս հագուստը մատչելի էր, երկարակյաց, սակայն այն ժամանակ դրան նայում էին այնպես, ինչպես այսօր, օրինակ, սպորտային համազգեստին: Այսինքն՝ անգամ միջինից բարձր խավն իրեն թույլ չէր տա կրել ջինս աշխատանքից դուրս: Սրա վառ ապացույցն է ամերիկացի ջազ-քանթրի երգիչ Բինգ Քրոսբիի հետ կատարվածը: Նա՝ որպես ժողովրդի երգիչ, փորձում էր ամենուր ջինս կրել: Սակայն երբ մի օր փորձել էր ջինսով մուտք գործել բար, նրան այնտեղից դուրս էին վռնդել: Այս դեպքից հետո նա իր զգեստապահարանում դիտմամբ ավելացրեց նաև ջինսե սմոքինգ: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր՝ մարդիկ անգամ կարմիր գորգին են հարմարեցնում իրենց ջինսե շքեղ լուքերը:

Հիմա ցանկացած մարդ իր զգեստապահարանում ունի միջինում 2 ջինսե տաբատ, և եթե հարցնեք ձեր ծանոթներից՝ մեծամասնությունն ամենաշատը սիրում է կրել հենց ջինսե հագուստ: Այն, լինելով ի սկզբանե նախատեսված լրիվ այլ նպատակների համար, աստիճանաբար դարձավ ավելի նուրբ, նորաձև, ստեղծվեցին մոդելներ բոլորի համար՝ ցանկացած գնային սեգմենտում: 

 

Ցանկանու՞մ եք գտնել Ձեզ առավելագույնս համապատասխանող ջինսային հագուստ, հայկական արտադրության Զաքարյան ջինսերի խանութ-սրահների ցանցն առաջարկում է եվրոպական որակ ու նորաձևություն աննախադեպ ցածր գներով: Մեր տեսականուն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.

Տեսականի կանանց համար

Տեսականի տղամարդկանց համար

Իսկ պատվեր և առաքում գրանցելու համար հարկավոր է ընտրել ջինսն ու կապ հաստատել մեզ հետ մեր ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերի միջոցով: Մաղթում ենք հաճելի գնումներ:

Այլ Նորություններ

Lifehacks jeans (Մաս 1)

2020-04-23 07:53:52

Ամեն ասպարեզում մարդիկ անընդհատ գտնում են նորամուծություններ, որոնք միտված են հեշտացնելու կյանքը, ու այսօր մեր առօրյայում կատարվող սովորական գործող

Կարդալ ավելին

Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)

2020-10-22 11:01:48

Զաքարյան ջինսերի բլոգի ընթերցողներն արդեն հասցրել են ծանոթանալ ջինսերի մոդելների բազմազանությանը, դրանց առաձնահատկություններին և իրենց կազմվածքին ա

Կարդալ ավելին

Մեր խանութ - սրահի բացումը Երևան Մոլում

2019-10-24 06:52:14

Վերջապես Երևանում՝ Երևան Մոլլում բացվեց մեր առաջին խանութ - սրահը։Խանութը տեղակայված է առաջին հարկում Երևան Գալերիա հատվածում։Բացման

Կարդալ ավելին