Հայկականի և որակյալի մասին

Հայկականի և որակյալի մասին

2021-12-21 15:04:28

Վստահ ենք` բոլորիս զգեստապահարաններում ջինսե տաբատներն ու բաճկոնները ունեն իրենց ուրույն տեղը։ Չէ՞ որ դրանք շատ պրակտիկ են, հեշտորեն համադրվում են գրեթե ամեն ոճի հագուստի հետ, հարմար են և կարելի է կրել ամենուր։ Առաջին ջինսե տաբատները արտադրվել են 148 տարի առաջ, իսկ այսօր դրանք դարձել են մարդկանց կյանքի անբաժանելի մաս։ Այժմ շուկան լիքն է տարբեր գույն, ձև, չափ, որակ ունեցող հայկական և արտասահմանյան արտադրության ջինսերով, և ընտրություն կատարելը շատ ավելի դժվար է դառնում: ՈՒստի Զաքարյան բլոգը այսօր ձեզ կներկայացնի այն գաղափարները, որոնք հիմքային են մեր գործունեության համար։

Ինքնատիպություն

Սա է այն գլխավոր հատկանիշը, որով բրենդը տարբերվում է մյուսներից։ Արտադրված ամեն մոդելի վրա դիզայներները հսկայական աշխատանք են տանում, և արդյունքում ստանում ենք չկրկնվող մոդելներ, որոնք և՛ ժամանակակից են, և՛ հարմարավետ, և՛ գեղեցիկ, և՛ կարող են յուրովի լրացնել ցանկացած համադրություն։ Բրենդի ձեռագիրը չտարբերելն ուղղակի անհնար է։ 

Որակ

Զաքարյան ջինսերը հայտնի են իրենց որակով, ինչի շնորհիվ էլ բավականին կարճ ժամանակահատվածում ընկերությունը ձեռք է բերել շատ հավատարիմ գնորդներ։ 

Բազմազանություն

Մենք արտադրում ենք հագուստ բոլորի համար` անկախ տարիքից, սեռից, նախասիրություններից։ Վստահ ենք` ամեն ոք մեր խանութ-սրահներում կգտնի իր համար կատարյալ ջինսեր, քանի որ դրանք կարող են դառնալ և՛ մինիմալիստական, և՛ ունիկալ համադրության հիմք։

Սեր հայկականի նկատմամբ

Հիմա առավել քան երբևէ պետք է բարձր գնահատել հայկական արտադրանքը։ Դա է մեր տնտեսության զարգացման հիմքը։ Այն, ինչ հնարավոր է, պետք է արտադրվի հայրենիքում։ Իսկ երբ տեղական արտադրանքը գնահատվում է սպառողի կողմից, հնարավորություն է տրվում էլ ավելի բարձր որակ ապահովելու։

Հասանելիություն

Զաքարյան բրենդն ունի խանութ-սրահների լայն ցանց, ինչպես նաև հասանելի է առցանց գնումների հարթակներում, ինչը մեր շատ սիրելի հաճախորդներին ավելի մոտ ու հասանելի լինելու հնարավորություն է տալիս։ Նույն նպատակն են հետապնդում մեր զեղչային ճկուն համակարգն ու բալանսավորված գները։

Դե ինչ, արդեն ձմեռ է, ինչը նշանակում է, որ Ձեր զգեստապահարանը թարմացնելու և Զաքարյան ջինսերով համալրելու ճիշտ ժամանակն է։ Այցելե՛ք մեր խանութ-սրահներ, ջինսերի լայն տեսականին հենց Ձեզ է սպասում։ Բաց մի՛ թողեք մեր բլոգները, իսկ այս թեմայի հետ կապված` առաջարկում ենք կարդալ <<Ջինսե տաբատների տարածված մոդելները (ՄԱՍ 2)>>  բլոգը:

Այլ Նորություններ

Ինչպե՞ս խնամել ջինսը, որպեսզի այն երկար ծառայի

2020-04-16 10:29:13

Նկատե՞լ եք, որ անգամ եթե 2 հոգով նույն խանութից գնել եք նույն ջինսը, մեկիդ մոտ այն ծառայում է տարիներ շարունակ, իսկ մյուսի մոտ արագ հնամաշ տեսք է ս

Կարդալ ավելին

Հայկական զարդանախշերը նորաձևության մեջ

2020-10-22 06:36:46

Նորաձևությունը ամեն անգամ նոր էջից չի առաջանում, այլ ի հայտ են գալիս հնում կիրառված և անգամ լրիվ մոռացված տարրեր, որոնք, ստանալով նոր շունչ, շատ ար

Կարդալ ավելին

15 հետաքրքիր փաստ ջինսի մասին

2019-07-31 12:00:06

Երևի չկա մեկը, ով կարողանա հավաքել իր բազային լուքերը առանց ջինսերի, ուստի այսօր հավաքել ենք 15 հետաքրքիր փաստ զգեստապահարանի անբաժանելի այս տարրի

Կարդալ ավելին